ԱՅՍՏԵՂ ԾԱՂԿՈՒՄ Է ՆԵՐՈՒԺԸ

Կարիտաս Արեգակ հիմնադրամում մենք հավատում ենք յուրաքանչյուր անհատի ներուժի բացահայտմանը։ Համապարփակ մոտեցման միջոցով մենք հաշմանդամություն ունեցող երեխաներին , երիտասարդներին և նրանց ընտանիքներին տրամադրում ենք անհրաժեշտ աջակցություն՝ կյանքում առաջ գնալու համար։ Մեր ծրագրերը նպաստում են անկախության ձեռքբերմանը, ամրապնդում են ինքնավստահություն և հնարավորություններ են ստեղծում լիարժեք կյանքով ապրելու համար։

«Ես շատ եմ սիրում Արեգակը։ Այն ինձ շատ ընկերներ է պարգևել։ Ամեն անգամ, երբ այցելում եմ, այնքան ուրախ եմ լինում Ալյոնային, Դիանային և Շողիկին տեսնելիս, և նրանք միշտ պատրաստ են օգնել ինձ։ Հուսով եմ՝ Արեգակը միշտ կլինի Գյումրիում։ Կցանկանայի այստեղ շատ երեխաներ տեսնել»։

 

Կատրին

Շահառու և ապագա վարչապետ |
Armenia

Katrin quote

ՄԵՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կենտրոնանալով խնամքի, ներառականության և կայունության վրա՝ մեր ծառայությունները աջակցում շահառուներին ապահովելու զարգացում կեսնագործունեության բոլոր ոլորտներում։ Յուրաքանչյուր ծրագիր մշակված է մեր շահառուների ներուժը խթանելու և առավել ներառական ապագա կերտելու համար։

Էմիլի Արեգակ Կենտրոն

Կենտրոնը տրամադրում է սոցիալ-զարգացողական ծառայություններ՝ նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց զարգացմանը և հասարակություն ինտեգրմանը։

Արեգակ Սրճարան

Մեր առաջամարտի ներառական սրճարանը աշխատատեղ է հաշմանդամություն ունեցող երիտասարդների և նրանց ծնողների համար, որը խթանում է թե՛ նրանց ֆինասնական անկախությունը, թե՛ համայնքային ներգրավվածությունը։

Կանաչ Արեգակ

Մեր էկոլոգիապես մաքուր և ներառական գյուղատնտեսական ծրագիրը խթանում է հաշմանդամություն ունեցող երիտասարդների զբաղվածությունը կանաչ գյուղատնտեսության միջոցով՝ միաժամանակ առաջարկելով աշխատանքային հնարավորություններ նրանց համար։

Ես այնքան հպարտ եմ, որ այս վայրը գոյություն ունի իմ հայրենի Գյումրիում։ Այն փաստը, որ այս վայրը ոչ միայն մատուցում է հիանալի ուտեստներ և ունի բացառիկ ծառայություններ, այլև մի վայր է, որտեղ մարդիկ իրենց ներառված են զգում, արժեվորված են և կարող են իրենց ներդրումն ունենալ հասարակության մեջ։ Դա այնքան կարևոր է։

 

Արաքսյա Կարապետյան

Լրատվական հաղորդավար |
ԱՄՆ

ՄԵՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Մենք ձգտում ենք ստեղծել համայնք, որտեղ ներառականությունը հիմնասյուն է։ Կրթական և մշակութային հաստատությունների հետ համագործակցելով՝ մենք ընդլայնում ենք մեր ազդեցության շրջանակը և խթանում ենք փոփոխություններ ողջ Հայաստանում՝ նրանց զինելով գիտելիքներով՝ երկարատև ազդեցություն ունենալու համար։

4750

Թերապևտիկ ծառայություններ

15+

Հաշմանդամություն ունեցող երիտասարդ աշխատանք է գտել

80+

Ծնողների հետ աշխատանք
counseled

ԻՆՉԻՆ Է ԱՋԱԿՑՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ձեր առատաձեռն նվիրատվությունները ուղղակիորեն ուղղվում են մեր հիմնադրամին և Էմիլի Արեգակ Կենտրոնին՝ օգնելով մեզ շատ կարևոր ծառայություններ մատուցել հաշմանդամություն ունեցող երեխաներին և երիտասարդներին։ Քանի որ այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսին է Արեգակ Սրճարանը, ինքնաբավ են, ձեր ներդրումները կենտրոնանում են այնտեղ, որտեղ դրանք առավել անհրաժեշտ են։

donation breakdown
72%

Թերապիաների տրամադրում

Անհատական և խմբային թերապիաների տրամադրումը մեր առաքելության հիմքն են։ Ձեր նվիրատվությունները օգնում են շահառուներին ապահովել մատչելի տրանսպորտով և ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև վճարել աշխատակիցների աշխատավարձերը։

13%

Կառավարում

Վարչական թիմն ապահովում է կենտրոնի անխափան աշխատանքը։ Մարդկային ռեսուրսներից մինչև ադմինիստրստիվ թիմ, նրանց նվիրված աշխատանքը ապահովում է հիմնադրամի կայուն առաջընթացը՝ թույլ տալով կենտրոնանալ շահառուների հետ տարվող աշխատանքների վրա։

8%

Մարքեթինգ և ֆոնդհայթայթում

Հիմնադրամը, սոցիալական ձեռներեցության շնորհիվ արդեն ունի որոշակի եկամուտ, որը հնարավորություն է տալիս մշակել մարքեթինգային նյութեր, ապահովել մեր առցանց ներկայությունը և ներգրավել նվիրատուների, սակայն բարերարների աջակցության անհրաժեշտությունը դեռևս կա, մինչ հիմնադրամը կհասնի ինքնաբավության։

7%

Հաշվապահություն և իրավական ծառայություններ

Մեր ֆինանսական և իրավական թիմը կառավարում է մեր աուդիտները և իրականցնում է փորձագիտական խորհրդատվության ու մոնիտորինգի գործառույթներ։ Սա երաշխավորում է մեր գործունեության օրինականությունն ու թափանցիկությունը՝ ապահովելով յուրաքանչյուր նվիրատվության պատասխանատու օգտագործումը։

ԴՈՒՔ ՆՎԻՐՈԻՄ ԵՔ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Ձեր աջակցության շնորհիվ շատ ընտանիքներ հնարավորություն են ստանում անվճար օգտվել կարևորագույն ծառայություններից։ Շնորհակալ ենք, որ օգնում եք թեթևացնել նրանց հոգսերը և ապահովում եք երեխաների արժանապատիվ խնամքը։

ՄԻԱՆԱԼ

ԱՅՑԵԼԵՔ ՄԵԶ

Անձամբ տեսեք և զգացեք մեր աշխատանքի էությունը։ Դուք կարող եք գրանցվել մեզ մոտ շրջայցի կամ այցելեք Արեգակ Սրճարան՝ ներառականությունը գործողության մեջ տեսնելու համար։

ԴԱՐՁԵՔ ԿԱՄԱՎՈՐ

Դարձեք մեր Արեգակ ընտանիքի մասը և կիսեք մեր երեխաների և երիտասարդների հետ ձեր ջերմությունը։ Միասին կարող ենք ստեղծել մնայուն արժեքներ և իմաստալից փոփոխություններ։

ԱՋԱԿՑԵՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ

Ներդրեք ձեր ժամանակը, հմտությունները կամ ֆինանսական միջոցները՝ օգնելով մեզ ընդլայնել ծառայությունների հասանելիության շրջանակը։

ԵԿԵԿ ԶՐՈՒՑԵՆՔ ՄԵԿ ԲԱԺԱԿ ՍՈՒՐՃԻ ՇՈՒՐՋ

Contact Us
Scroll to Top
Skip to content