Skip to content

Արեգակ Սրճարան

Կիսեք մեր ուրախությունը

Համոզված ենք, որ չեք կարողանա Արեգակ Փուռ և Սրճարանից հեռանալ առանց ժպիտի։ Արեգակն ավելին է քան պարզապես սրճարան, մենք առաջարկում ենք մարդկային կապ՝ ջերմ և հյուրընկալ միջավայր, որտեղ պետք չէ լինել կատարյալ, իսկ տարբերվելը տոնելու առիթ է։ Լինելով Հայաստանի առաջին ներառական սրճարանը, մենք հպարտությամբ աշխատանքի ենք ընդունում հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամներին՝ ստեղծելով ջերմ միջավայր։ Հանգստացեք և զգացեք ձեզ ինչպես ձեր տանը այս յուրահատուկ վայրում, որը ողջունում է բազմազանությունն ու միասնականությունը։

caregiver making pastry

Բարձր որակ, պատրաստված սիրով

Արեգակ Փուռ-սրճարանում մենք ունենք գաղտնի բաղադրիչ՝ դա այն սերն ու հոգատարությունն է, որ դնում ենք յուրաքանչյուր թխվածքի և ըմպելիքի մեջ։ Ամեն պատառի հետ կբացահայտեք որակի հանդեպ մեր նվիրվածությունը, որը բնորոշը մեր աշխատանքին։

Բոլորս միասին, բոլորս ուժեղ

Մենք համայնք ենք, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք և զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաների մայրերը միավորվում են ընդհանուր նպատակի շուրջ։ Յուրաքանչյուր այցելություն աջակցում է ներառականությանը և զորացնում է անհատներին՝ դարձնելով ձեր փորձառությունը ոչ միայն հաճելի, այլև իմաստալից։

hovo hugging child

Ուրախ և ջերմ ընդունելություն

Հենց առաջին այցից Դուք կզգաք Ձեզ ինչպես Ձեր տանը մեր ընտանեկան մթնոլորտում։ Մեր աշխատակիցների անկեղծ ժպիտները լուսավորում են տարածքը, իսկ նրանց դրական տրամադրությունն իսկապես վարակիչ է։ Սա ավելին է քան սրճարան՝ սա վայր է ուրախությունը կիսելու համար։

Մարդկանց սպասարկելու ձևը, ժպիտները, ամեն ինչ այլ է մյուս սրճարանների համեմատ։ Սրճարան այցելողները տարբեր են։ Բոլորը պարզապես այնքան ուրախ են և ժպտերես:

Անահիտ

Մայր և դանիական հրուշակեղենի հրաշագործ |
Armenia

 

Ձեր սուրճը սպասում է Ձեզ

242 Abovyan St, Gyumri 3101

Մեր սրճարանից դեպի ձեր սրտերը՝ «Արևոտ խոհարարի» պատմությունը

Մեր թիմի սիրելի անդամներից մեկի՝ Հովհաննեսի պատմությունից ոգեշնչված, «Արևոտ խոհարարը» մանկական գիրք է, որը արտացոլում է Հովհաննեսի ուրախ ոգին և եռանդը։ Այս պատմությունը դիպչել է շատերի սրտերին՝ դառնալով սիրելի ոչ միայն մեր սրճարանում, այլև ամբողջ Հայաստանում։ «Արևոտ խոհարարը» ոգեշնչել է մանկական գրքերի ամբողջ շարքի ստեղծմանը, որտեղ կգտնեք հաշմանդամություն ունեցող մարդկանց ոգեշնչող պատմություններ։ Եկեք և բացահայտեք այս գեղեցիկ պատմությունները, որոնք հիշեցնում են մեզ ներառականության և դիմացկունության ուժի մասին։

book
Scroll to Top