Մեր դռները միշտ բաց են Ձեզ համար։ Եկեք, ծանոթացեք մեր աշխատանքին։ Շրջայցի ընթացքում Դուք կծանոթանաք մեր երեխաների, երիտասարդների և նվիրված աշխատակազմի հետ։ Շրջայցերն անցկացվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Դուք նաև հնարավորություն կունենաք ճաշել մեզ հետ Էմիլի Արեգակ կենտրոնում։
ՃԱՆԱՉԵՔ ՄԵԶ ՄՈՏԻԿԻՑ
Մեր արևոտ կենտրոնում Դուք կտեսնեք, թե ինչպես են գործում մեր սոցիալական ձեռնարկությունները, կզգաք այն ջերմությունն ու հոգատարությունը, որով լի է Արեգակը։ Լսեք մեր պատմությունը և տեսեք մեր աշխատանքի արդյունքները։
Երբ՝ Երկուշաբթիից ուրբաթ
Ժամը՝ 10։00-12։00 և 14։00-15։30
Տևողություն՝ 30-45 րոպե
Խմբի չափը՝ 1-40 մարդ
Լեզուներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն
Ինչպես գրանցվել՝ Ամրագրեք շրջայցը նախօրոք մեր հերթագրման համակարգի միջոցով կամ զանգահարեք +374-77-725037 լրացուցիչ տեղեկությունների համար։
Այս վայրը բոլորի մեջ լավագույնն է ի հայտ բերում: Աշխատակազմը, երեխաները, մայրերը, նրանք շատ են գնահատում այս տարածքը, որը ստեղծում է պայմաններ, որպեսզի նրանք լինեն իրենք իրենց:
Սառա
Զարգացման գործակալ | ԱՄՆ
ՃԱՇԵՆՔ ՄԻԱՍԻՆ
Երբ՝ Երկուշաբթիից ուրբաթ
Ժամը՝ 13։00-14։00
Տևողություն՝ 1 ժամ
Խմբի չափը՝ 1-20 մարդ
Առաջարկվող նվիրատվություն՝ 5,000 դրամ մեկ անձի համար
Ինչպես գրանցվել՝ Ամրագրեք Ձեր տեղը մեր հերթագրման համակարգի միջոցով կամ զանգահարեք +374-77-725037 հարցերի դեպքում։