ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Մեր առաքելությունը հաշմանդամություն և զարգացման առանձնահատկություն ունեցող անձանց հզորացումն է՝ ստեղծելով հնարավորություններ աճի, զարգացման և հասարակության մեջ լիարժեք ներգրավման համար։ Մեր ներառական ծրագրերի, կայուն գործելակերպի և հոգատար վերաբերմունքի միջոցով մենք ձգտում ենք կերտել այնպիսի ապագա, որտեղ յուրաքանչյուր ոք, անկախ իր կարողություններից, կարող է իրացնել իր ողջ ներուժը և նպաստել աշխարհն ավելի լավը դարձնելուն։
Արեգակ Սրճարանում զգացած ուրախությունն ու ժպիտը, և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների մյուս մայրերի ներկայությունը մոռացնել են տալիս բոլոր հոգսերս։ Այս կանայք հասկանում են իմ զգացածը, զգում են իմ ցավը։ Նրանք հասկանում են թե՛ իմ ծիծաղը, թե՛ իմ արցունքները։
Անահիտ
Մայր և դանիական հրուշակեղենի հրաշագործ |
Armenia

Մեր արժեքները
Սեր և հարգանք
Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր մարդ, ով անցնում է մեր շեմը, արժանի է սիրո և հարգանքի։ Այս հավատով էլ ստեղծում ենք ջերմ ու աջակցող միջավայր բոլորի համար։
Զորացում և զարգացում
Մենք օգնում ենք մարդկանց բացահայտել իրենց ներուժը և դառնալ ինքնուրույն ու կայացած անհատներ։
Սոցիալական արդարության պաշտպանություն
Մենք ակտիվորեն մարտահրավեր ենք նետում առկա խոչընդոտներին և կարծրատիպերին՝ հավատալով, որ յուրաքանչյուր ոք, անկախ իր կարողություններից, պետք է ունենա հավասար հնարավորություններ՝ վարելու լիարժեք և անկախ կյանք։
ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ
Սեղմեք կլորակներին մանրամասների համար

Family & Therapies
We provide community, support, and developmental therapies ranging from psychological to art, music, and physiotherapy, to children from 1-18 years old at our Emili Aregak Center.
Training & Jobs
Through our 9 Steps to the Labor Market course we offer young adults training to prepare for work. We also offer them through Green Aregak and Aregak Bakery, places for them to work.
Community & Jobs
We offer jobs for the caregivers of the people with disabilities such as bakers at Aregak Bakery & Café and cooks for Emili Aregak Center. These places of work provide them an empathetic community, encouragement, and support. We also provide annual retreats with partnering hotels for caregivers to have respite.
Awareness
Those in the Gyumri community who interact with us including neighborhoods kids who play in the inclusive playground, people who visit the bakery & café experience a higher level of awareness of diversity and get opportunities to interact with people with disabilities who are often hidden in this society.
Training & Advocacy
In partnership with other institutions we advocate for inclusive laws and also train individuals, kindergartens and schools on how to be inclusive.
Self-Sufficiency
We aim to have a positive impact on our natural environment by using the resources around us wisely through solar panels, greenhouses, thermal heating, and cleaning the garbage around us. We also impact Gyumri through our example and sustainable programs.
ՄԵՐ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ
Անհատական և խմբային թերապիաների տրամադրումը մեր առաքելության հիմքն են։ Ձեր նվիրատվությունները օգնում են շահառուներին ապահովել մատչելի տրանսպորտով և ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև վճարել աշխատակիցների աշխատավարձերը։


Թերապիաների տրամադրում
Անհատական և խմբային թերապիաների տրամադրումը մեր առաքելության հիմքն են։ Ձեր նվիրատվությունները օգնում են շահառուներին ապահովել մատչելի տրանսպորտով և ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև վճարել աշխատակիցների աշխատավարձերը։

Կառավարում
Վարչական թիմն ապահովում է կենտրոնի անխափան աշխատանքը։ Մարդկային ռեսուրսներից մինչև ադմինիստրստիվ թիմ, նրանց նվիրված աշխատանքը ապահովում է հիմնադրամի կայուն առաջընթացը՝ թույլ տալով կենտրոնանալ շահառուների հետ տարվող աշխատանքների վրա։

Մարքեթինգ և ֆոնդհայթայթում
Հիմնադրամը, սոցիալական ձեռներեցության շնորհիվ արդեն ունի որոշակի եկամուտ, որը հնարավորություն է տալիս մշակել մարքեթինգային նյութեր, ապահովել մեր առցանց ներկայությունը և ներգրավել նվիրատուների, սակայն բարերարների աջակցության անհրաժեշտությունը դեռևս կա, մինչ հիմնադրամը կհասնի ինքնաբավության։

Հաշվապահություն և իրավական ծառայություններ
Մեր ֆինանսական և իրավական թիմը կառավարում է մեր աուդիտները և իրականցնում է փորձագիտական խորհրդատվության ու մոնիտորինգի գործառույթներ։ Սա երաշխավորում է մեր գործունեության օրինականությունն ու թափանցիկությունը՝ ապահովելով յուրաքանչյուր նվիրատվության պատասխանատու օգտագործումը։
ՄԵՐ ՀԻՄՆԱԴԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Caritas Austria

Armenian Caritas
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կիսում են մեր առաքելությունը:

Քինք Րենսըմ Հիմնադրամ
Երեք տարի շարունակ հովանավորել է երեխաներին ապահովել սննդարար կերակուրով։

Իմփաքթ Հաբ Երևան
Համագործակցություն սոցիալական ձեռներեցության ծրագրերում:

Դեպի Հայք
Աշխատել ենք սփյուռքից եկած հիանալի կամավորների հետ։

Երկխոսություն փոխըմբռնման համար
Մշակութային ոլորտում ներառականության խթանում։
2000-ականների սկզբին Գյումրիում մի խումբ մասնագետներ նկատեցին այն խնդիրները, որոնց բախվում էին զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքները։ Հասարակությունից մեկուսացված, նրանք հաճախ փակված էին տանը՝ չունենալով մասնագիտական աջակցություն և անհրաժեշտ խնամք ստանալու հնարավորություն։
Հենց այս իրավիճակը փոխելու նպատակով ծնվեց Արեգակի գաղափարը՝ ստեղծել կենտրոն, որը կդառնար երկրորդ <> այս երեխաների և նրանց ընտանիքների համար՝ իր զարգացման լայն հնարավորություններով։ 2008 թվականին փոքրիկ թիմով և ընդամենը տասը երեխայի հետ սկսեցինք մեր առաջին քայլերը։ Կենտրոնի հանդեպ վստահությունն ու պահանջարկն այնքան աճեցին, որ շուտով անհրաժեշտություն առաջացավ ավելի ընդարձակ և հարմարեցված տարածքի։ 2015 թվականին, շնորհիվ մեր ավստրիացի բարեկամների և այլ նվիրատուների առատաձեռն աջակցության, իր դռները բացեց Էմիլի Արեգակ Կենտրոնը։ Այսօր մեր կենտրոնը, որն օժտված է ժամանակակից սարքավորումներով և հարմարություններով, տարեկան ընդունում է ավելի քան 150 երեխայի՝ 0-18 տարեկան և 18 տարեկանից բարձր 50 երիտասարդի և նրանց ընտանիքների՝ շարունակելով իր առաքելությունը՝ ստեղծել հավասար հնարավորություններ բոլորի համար։

ՄԵՐ ԹԻՄԸ
Արեգակում աշխատելը կոչում է։ Մեր ճանապարհը հեշտ չէ։ Կան օրեր, երբ ուրախությունից թևեր ենք առնում, կան օրեր, երբ արցունք ենք սրբում։ Բայց մեր սրտում անսահման սեր կա մեր գործի հանդեպ, որովհետև ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են փոքր քայլերը մեծ փոփոխություններ բերում։ Իսկ մեր երեխաները... նրանք մեզ ամեն օր սովորեցնում են տեսնել կյանքն ավելի լավը՝ իր բոլոր կողմերով։

ՄԵՐ ԹԻՄԸ

Տիգրանուհի
Տնօրեն

Թամարա
Էմիլի Արեգակ Կենտրոնի ղեկավար

Դիանա
Արեգակ Սրճարանի մենեջեր

Լիլիթ
Մարդկային ռեսուրսների ղեկավար

Մարինե
Վերապատրաստման և համագործակցությունների մենեջեր

Վարդուհի
Էմիլի Արեգակ կենտրոնի ծառայությունների մենեջեր

Վահան
Տեխնիկական հարցերով մենեջեր

Սառա
Զարգացման գործակալ

Արմեն
Ֆինանսական ղեկավար