Skip to content

Էմիլի Արեգակ Կենտրոն

Առաջ ենք ընթանում ձեռք ձեռքի տված

Արեգակը ջերմության և հնարավորությունների աղբյուր է մեր աջակցած երեխաների և ընտանիքների համար։ Ինչպես արևի ճառագայթները, մենք այստեղ ենք աճ ապահովելու, կյանքեր լուսավորելու և մութ պահերը հույսի պահերի վերածելու համար։ Մեր շահառուները հաճախ պատմում են, թե ինչպես է փոխվել իրենց կյանքը, երբ Արեգակը սկսել է իրենց ընտանիքի մաս կազմել՝ բերելով իր հետ լույս և նոր հնարավորություններ իրենց երեխաների համար։

Անհատական Մոտեցում

Մեր մասնագիտական թիմը մշակում է զարգացման անհատական պլան յուրաքանչյուր երեխայի համար՝ արձագանքելով նրանց կարիքներին։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխայի ճանապարհը տարբեր է, և մեր մոտեցումն օգնում է նրանց զարգանալ իրենց սեփական տեմպով։

Luiza

Ամբողջական Աջակցություն

Մասնագիտական ծառայություններից և արվեստի թերապիաներից զատ, մենք ցուցաբերում ենք ամբողջական մոտեցում՝ զորացնելով երեխաներին շրջապատող մարդկանց՝ մենք ստեղծում ենք փոխըմբռնման, աջակցության և նրանց բարօրության համար համատեղ պատասխանատվության միջավայր։

Գերազանց Արդյունք

Մեզ առաջնորդում է ավելիին հասնելու ձգտելումը։ Մեր աշխատակազմի շարունակական վերապատրաստումներն ու կարողությունների զարգացումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Խրախուսելով և աջակցելով անձնակազմի մասնագիտական աճին՝ երաշխավորում ենք, որ մեր շահառուներին ու իրենց ընտանիքի անդամներին տրամադրվում են բարձորակ ծառայություններ։

Մենք սկսել ենք մեր երեխաների ընդունել այնպես ինչպես Արեգակը՝ այնպես ինչպես նրանք կան։

 

Լուիզա

Մայր և նախկին բուժքույր |
Armenia

 

luiza quote

Մեր նվիրյալ թիմը

Մեր թիմի անդամներն ամեն օր ոգեշնչում և աջակցում են միմյանց, որպեսզի կենտրոնում տիրի անվերապահ սեր, երախտագիտություն և տոկունություն։ Միասին մենք հաղթահարում ենք մարտահրավերները և տոնում ուրախությունները՝ միշտ միավորված լինելով երեխաների և ընտանիքների կյանքում փոփոխություն մտցնելու մեր ընդհանուր գաղափարի շուրջ։

Scroll to Top