Skip to content

Կանաչ Արեգակ

Կերտելով կայուն և ներառական ապագա

Կանաչ Արեգակը ներառական և կայուն գյուղատնտեսական նախաձեռնություն է, որը միավորում է էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությունը սոցիալական զորացման հետ։ Հիմնադրամի՝ արևային էներգիայով աշխատող ջերմոցի գործառույթները անվտանգ են շրջակա միջավայրի համար, խելացի գյուղատնտեսության շրջանակներում կիրառվում են տարատեսակ մեթոդներ, ինչպիսիք են անձրևաջրերի հավաքումը, կոմպոստավորումը և վերականգնվող էներգիայի օգտագործումը։ Մենք տրամադրում ենք կանաչ գյուղատնտեսության գործնական ուսուցում հաշմանդամություն ունեցող անձանց և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ծնողների համար։ Այս նախաձեռնության միջոցով մենք ստեղծում ենք ուսուցման, զարգացման և աշխատանքի հնարավորություններ՝ միաժամանակ խթանելով ավելի բարելավված, ներառական, կանաչ ապագա։

Scroll to Top